Groghi Tsotse is now available at Artbridge, Noyan Tapan and Club in Yerevan, Armenia.

The back cover of the Writer's Lock

WRITER'S LOCK

 

[thirty and eight deformed hayrens]

 

Groghi Tsotse (loosely translated as Writer's Lock), my first book of poetry, was published and released on June 9, 2010. The book is in Armenian and is a collection of thirty-eight deformed hayrens (medieval Armenian poetic form) written between 2001 and 2010. The book is divided into three parts: Deformed Hayrens, Humongous Hayrens and A Bonus Hayren. All of the hayrens included in each of these parts are deformed since all of them have bent the bars of the golden cage of the hayren structure, booked it and found shelter in the "Writer's Lock." has hit the bookstores of Yerevan, Armenia. It will later be available in Los Angeles, CA, and for online purchase. The book was published within Inknagir series and is the second volume.

 

Some of the hayrens included in the book have already been hardened in different anthologies or periodicals, as well as in my first book X Frames/Sec, others have only been exposed to the Internet. My Armenian translations of the hayrens I have originally written in English will be introduced for the first time in Writer's Lock. The latter also hosts works that a human eye has never trodden.

 

The whole contents of the book is on the cover. If you fail to read it that way, then try turning a page.

Գտեք «Գրողի ծոցը» երեսուն ու ութ տձև հայրենների ժողովածուն վաճառվում է Արթբրիջ, Նոյան Տապան և Ակումբ գրախանութներում

The front cover of the Writer's Lock

ԳՐՈՂԻ ԾՈՑԸ


[երեսուն ու ութ տձեւ հայրեն]

 

Լույս է տեսել «Գրողի ծոցը» երեսուն ու ութ տձև հայրենների ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 9-ին Երևանի Սիրահարների այգում: Պոեզիայի առաջին ժողովածուս արդեն կարելի է գտնել Արթբրիջ գրախանութում: Ավելի ուշ հասանելի կլինի նաև Լոս Անջելեսում և առցանց վաճառքի համար, ինչի մասին կհաղորդվեն հավելյալ տեղեկություններ: Գիրքը հրատարակվել է «Ինքնագիր» մատենաշարի շրջանակներում. երկրորդ հատորն է:

 

Ժողովածուն ընդգրկում է 2001-2010 թթ. ընթացքում գրված երեսուն ու ութ տձև հայրեններ: Բաղկացած է երեք մասից՝ Տձև հայրեններ, Աժդահա հայրեններ և Բոնուս հայրեն: Դրանցում ընդգրկված բոլոր հայրեններն էլ տձև են, քանի որ բոլորն էլ ծռել են հայրենի կառուցվածքային ոսկե վանդակի ճաղերը, փախել ու հանգրվանել «Գրողի ծոցում»:

 

Գրքում տեղ գտած որոշ հայրեններ արդեն թրծվել են տարբեր անթոլոգիաներում կամ պարբերականներում, ինչպես նաև իմ անդրանիկ գրքում՝ «Х կադր/վայրկյան»-ում, որոշ հայրեններ էլ բավարարվել են զուտ համացանցային հրատարակմամբ: «Գրողի ծոցը» ժողովածուն առաջին անգամ ներկայացնում է ի սկզբանե անգլերենով գրված որոշ հայրենների հայերեն թարգմանությունները՝ իմ իսկ կատարմամբ, ինչպես նաև գործեր, որ երբևէ մարդու երես չեն տեսել:

 

Շապիկին ողջ գրքի պարունակությունն է մեկ էջի վրա: Եթե չկարողանաք ընթերցել այդ կերպ, փորձեք թերթել:

home
Վերջին Թարմացում
Հոդվածներ «Գրողի ծոցի» մասին
12.06.2010
տուն տուն