ձայՆ ձաՅՆ ձԱՅՆ ՁԱՅՆ

Երբ երկու հոգով եք
Ու որոշել եք քվեարկել
Ինչ–որ առաջարկ կամ ինքներդ ձեզ անցկացնելու համար
Ու դու ուզում ես անպայմանորեն հաղթած լինել
Արտասանի քո «այո»–ն կամ «ոչ»–ը
Մի տեղ որտեղ ակուստիկա կա
Արձագանքը ձայների մեծամասնություն կապահովի
Ու դու կհաղթես
Եթե քո հակառակորդը նույնպես կռահի
Ու օգտագործի արձագանքի ծառայությունները
Կհաղթի նա ով ավելի բարձր կարտասանի
Ու քանի որ երկուսդ էլ գիտեք
Որ ինչքան բարձր գոռաք
Այնքան արձագանքային ձայների քանակը կավելանա
Ձեր ճիչերը խլացուցիչ մրցում կկպնեն
Մինչև որ արձագանքները վերածվեն իսկական ձայների
Մարդկանց որոնք աղմուկից շեղվել
Ու եկել են իրենց քթները ձեր քվեարկության մեջ խոթելու
Եվ քանի որ ձեզ հարկավոր են ձայներ
Այլ ոչ թե քթեր
Ապա դրանք դուք կտաք կջարդեք
Նրանք էլ վաղ թե ուշ կտան ձեր լաչառ բերանները կջարդեն
Եվ Հայաստանն առաջին քայլերը կանի
Դեպի ազատ անկախ օրինակելի ժողովրդավարություն

 

Հոկտեմբերի 10, 2008

Bookmark the permalink.