ՎԵՐՔ ՀԱՅԵՐԵՆԻ

Մեսրոպ Մաշտոցի մականունը Ալթ Շիֆթ է

Մեսրոպ Մաշտոցի մականունը Ալթ Շիֆթ է

Տրանսլիտով հայերեն գրելը 39 համարի ոտքին 26 համարի կոշիկ հագցնելն է

Տրանսլիտով հայերեն գրելը ատամնամածուկ խնայելու նպատակով սեփական ատամների քանակը մինչև 26-ը նվազեցնելն է

Տրանսլիտով հայերեն գրելը երևանյան մարշրուտկում մի ավտոբուսի չափ ամբոխ տեղավորելն ու էդ գերբեռնված մարշրուտկում իրար թևատակ հոտոտելով երթևեկելն է

Տրանսլիտով գրված հայերենը վաննայում բուծվող կետաձուկն է

Տրանսլիտով գրված հայերենը նեղ ջինսի մեջ տնկված առնանդամն է

Տրանսլիտով գրված հայերեն տեքստը թույն ծիտ թվալու համար նեղ ջինս հագած ճարպոտ կինն է

Տրանսլիտով հայերենը լակոտ ժամանակս ամառվա շոգին լուցկու տուփի մեջ ճխտած բոյլուխ լորտու օձն է որի լեզուն սովալլուկ մուրացկանի ձեռքի պես խելառ հաճախականությամբ դուրս էր պլստում լուցկու տուփի նեղ արանքից իսկ երբ բացեցի որ լեղաճաք աղջկերքի մոտ լոպազանամ արդեն մեռել էր լեզուն

*

Տրանսլիտով գրված հայերենը Մայքլ Ջեքսոնի մաշկն է 1985-ից հետո

Տրանսլիտով գրված հայերենը կատարելապես կոնաձև պստլիկ Սիսի օրինակով աժդահա Մասիսի աջակողմյան «ուռուցքի» ռանդումն է

Տրանսլիտով գրված հայերենը աղքատի տված ողորմությունն է միլիարդատիրոջը

Տրանսլիտով գրված հայերենը Կոլոմբոսի նավաստիների հագի քրտնակալած լաթի կտորների դիմաց իրենց թանկարժեք ոսկյա զարդերով չտես հնդկացիների հոժարակամ վճարումն է

Տրանսլիտով գրված հայերենը իմի նման ճստլիկ կճատ քթով իր էության ու կերպարի կարևորագույն տարրը փոխարինած Մհեր Մկրտչյանն է

*

Տրանսլիտով գրված հայերենը վաղ 90-ականներին բնակչության զանգվածային արտագաղթից ու բողոքող ձայնալարերի պակասից երկրի հոգսերի թեթևացում ակնկալող ղեկավարների իմաստությունն է

Տրանսլիտով գրված հայերենը օտարազգի վարձկանների հաշվին ղարաբաղյան պատերազմում հաղթանակ ակնկալող Ադրբեջանի իմաստությունն է

Տրանսլիտով գրված հայերենը Մաշտոցի վրա լիաթոք թսիթսագհոգհ Աթա Թուրքն է

Տրանսլիտով գրված հայերենը օտարալեզու դպրոցների տրոյական ձին է

Հայատառ հայերենը հելլենիստական տառադարձությանը հաջորդած ու 1600 տարի տևած անտրակտ է որը մոտեցել է ավարտին

Գործողություն Երկրորդ – Լատինատառ Տառադարձություն

*

Տրանսլիտով գրված հայերենը գլոբալիզացիայի կանխատեսելի ուղղությամբ (բերանդ) ու կանխատեսելի նշանակետով (լեզուդ) շատ դանդաղ եկող ապտակից ուխոդ չանելու ալարկոտությունն է

Տրանսլիտով գրված հայերենը չիշիկ անելիս անդրավարտիքն իջեցնելն ալարելն է

Տրանսլիտով գրված հայերենը սեռական ակտից առաջ ներքնաշորերը հանելը սեռական ակտի աններելի հետաձգում համարելն է

Տրանսլիտով գրված հայերենը անգյալ Քաջ Նազարի վրա նստող ճանճերի ծերտն է

*

– Տե՞ռ ես

– Տեռ եմ

Ըստ տրանսլիտին հնազանդ հայերենի

Տերն ու տեռը չեն ջոկվում անտեր տրանսլիտով գրված հայերենում

Ցանը չի ջոկվում թսանից տռանսլիտով գրված հայերենում

Չարը չի ջոկվում ճարից անճար տրանսլիտով գրված հայերենում

Ծոցը չի ջոկվում թսոցից ու «Գրողի ծոցը» դառնում ա «Գրոգհի թսոց»)))))

sex uzum es?

Դու նախընտրում ես սեքս բայց քեզ սեխ են հյուրասիրում տրանսլիտով գրված հայերենում

Տրանսլիտով հայերենը բերանդ խեռով բացելն ա երբ պարզապես ուզում էիր դա անել խերով

Տրանսլիտով գրված հայերենը գծուծ լատինատառերի մշտական cucahandesn է հայոց այբուբենի ՍՈՒՍահանդեսի հաշվին

 

Կոխկրտեք Մեսրոպ Մաշտոցին ձեր մատներով

Կոխկրտեք Մեսրոպ Մաշտոցին ձեր մատներով

Տրանսլիտի մասին տվյալ տեքստը նպատակ չունի վիրավորելու որևէ մեկի արտահայտվելու ազատությունը: Տեխնոլոգիական պատշաճ պայմանների բացակայության, հայոց այբուբենի չիմացության կամ այլ օբյեկտիվ պատճառների հետևանքով ստեղծված տրանսլիտի հեղինակները թող սրտներին շատ մոտ չընդունեն այս տողերի հեղինակի խոսքը:

Հայատառ հայերենը հելլենիստական տառադարձությանը հաջորդած ու 1600 տարի տևած անտրակտ է որը մոտեցել է ավարտին

Գործողություն Երկրորդ – Լատինատառ Տառադարձություն

Tagged , , , , , . Bookmark the permalink.