Բրյուս Լիի պոեզիան

Բրյուս Լի

Բրյուս Լի

Մետրը 0.08 վայրկյան ֆենոմենալ արագությամբ իր հակառակորդներին հասցրած հուժկու հարվածների արանքում Բրյուս Լին հասցրել է նաեւ բանաստեղծություններ գրել: Միանգամայն գեղեցիկ:

Որքան անողոք ու կտրուկ հարվածներն էին նրա մարտաֆիլմերում, այնքան գթառատ ու մեղմ են տողերը նրա բանաստեղծություններում: Վայելեք մարտարվեստի լեգենդար ներկայացուցիչ Բրյուս Լիի երեք բանաստեղծություն` իմ թարգմանությամբ:


Ընկնող տերևը

Քամին անզուսպ ջրիկանում է անձրևի հետ:
Այգուց դուրս մի փոքրիկ դեղին տերև
Հուսահատ կառչել է իր մայր ճյուղից:

Պոկում եմ տերևը,
Դնում գրքի մեջ:
Հիմա նա տուն-տեղ ունի:

 

Մեռնող արևը

Մեռնող արևը տխուր պառկում է հեռավոր  հորիզոնում,
Աշնանային քամին փչում է անգթորեն,
Թափվում են դեղին տերևները:
Սարի գագաթից
Երկու աղբյուրներ բաժանվեցին դժկամորեն իրարից,

Մեկը` դեպի արևմուտք, մյուսը` դեպի արևելք:
Արևը կրկին կծագի առավոտյան,
Տերևները կրկին կկանաչեն գարնանը,
Իսկ մենք սարի աղբյուրների պե՞ս պիտի լինենք,
Որ էլ երբեք չեն հանդիպելու:

 

Լուռ ֆլեյտան

Չեմ ուզում ո՛չ տիրել,
Ո՛չ էլ, որ ինձ տիրեն:
Դրախտ այլեւս չեմ բաղձում,
Եվ, որ ավելի կարևոր է, այլեւս չեմ վախենում դժոխքից

Տառապանքներիս դեղը
Ներսումս է եղել ի սկզբանե,
Բայց ես չէի օգտագործում:
Հիվանդությունս ներսումս է առաջացել,
Իսկ ես չէի նկատում,
Մինչ այս պահը:

Այժմ հասկանում եմ, որ լույսը երբեք չեմ գտնի,
Եթե, մոմի պես, ինքս իմ վառելիքը չլինեմ,
Որ ինքս ինձ սպառեմ:

About Կարեն Ղարսլյան

Կարեն Ղասլյան — գրող, գրականագետ, երաժիշտ, նկարիչ, բլոգեր: «X կադր/վայրկյան» (2003) և «Գրողի ծոցը» (2010) գրքերի հեղինակ: Վերջինս վաճառվում է երևանյան «Արթբրիջ», «Նոյան Տապան», «The Club», «Բուրժուա» և գլենդելյան «Abril» գրախանութներում: Կայքը` www.karenkarslyan.com Առավել մանրամասն տեղեկությունների համար, այցելեք www.karenkarslyan.com
Bookmark the permalink.