Վերջերս ուշադրությունս գամվեց մի տար0րինակ ու շատ անսպասելի իրադարձության վրա, որն իմ մոտ բուռն նոստալգիական նոպա առաջացրեց, որն ինձ շպրտեց իմ վաղ պատանեկության ժամանակաշրջան (երբ Սովետական Հայաստանի օրոք ռուսական դպրոցի սան էի), ինչպես ծովի ալիքները՝ հաղորդագրություն պարփակող շիշ (ինչպես Ժյուլ Վեռնի գրքերում): Բայց նախ վերահաս իրադարձության մասին.
«Մենք՝ ներքոստորագրյալներս, կտրականապես դեմ ենք ՀՀ լեզվի մասին օրենքում կրթության եւ գիտության նախարարի առաջարկած փոփոխության նախագծին, որով նախատեսվում է Հայաստանում հայերի համար օտարալեզու դպրոցների վերաբացում: Մենք՝ որպես հայ ազգի ներկայացուցիչներ եւ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ, խիստ վրդովված ենք, որ ԿԳ նախարարը, փոխանակ կրթական համակարգը ներկայիս բարձիթողի վիճակից, կաշառակերության ճահճից դուրս բերելու եւ հանրակրթական բոլոր առարկաների, այդ թվում՝ օտար լեզուների լիարժեք դասավանդումն ըստ գործող ծրագրերի ապահովելու, զբաղված է միասնական հայալեզու դպրոցը քանդելու ծրագրեր կազմելով»: (տես՝ http://www.ipetitions.com/petition/onlyhy/)
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մասին Կռիլովը ժամանակին մի հատ առակ էր գրել: Միգուցե արժե ռուսական դպրոցներ բացել ողջ հանրապետությամբ մեկ, որպեսզի հասկացվի այս առակի խորհուրդը.
Квартет
Проказница-Мартышка,
Осёл,
Козёл
Да косолапый Мишка
Затеяли сыграть Квартет.
Достали нот, баса, альта, две скрипки
И сели на лужок под липки, –
Пленять своим искусством свет.
Ударили в смычки, дерут, а толку нет.
“Стой, братцы, стой! – кричит Мартышка. –
Погодите!
Как музыке идти? Ведь вы не так сидите.
Ты с басом, Мишенька, садись против альта,
Я, прима, сяду против вторы;
Тогда пойдет уж музыка не та:
У нас запляшут лес и горы!”
Расселись, начали Квартет;
Он все-таки на лад нейдёт.
“Постойте ж, я сыскал секрет? –
Кричит Осёл, – мы, верно, уж поладим,
Коль рядом сядем.”
Послушались Осла: уселись чинно в ряд;
А все-таки Квартет нейдёт на лад.
Вот пуще прежнего пошли у них разборы
И споры,
Кому и как сидеть.
Случилось Соловью на шум их прилететь.
Тут с просьбой все к нему, чтоб их решить сомненье.
“Пожалуй, – говорят, – возьми на час терпенье,
Чтобы Квартет в порядок наш привесть:
И ноты есть у нас, и инструменты есть,
Скажи лишь, как нам сесть!” –
“Чтоб музыкантом быть, так надобно уменье
И уши ваших понежней, –
Им отвечает Соловей, –
А вы, друзья, как ни садитесь;
Всё в музыканты не годитесь.”
Իմանալով օտարալեզու դպրոցներ բացելու ՀՀ կառավարության լուրջ մտադրության ու պատճառաբանության մասին՝ ընկերներիցս մեկը փոքր-ինչ բորբոքվեց. «Հիմա չգնաս արտաշիրիմես Մաշտոցին, տանես գլխներին տաս ու նստես ոչ թե մարմնական վնասվածքներ հասցնելու, այլ սրբապղծության համար»: Օհո՜, մնացածը չեմ մեջբերի: