ԹՈՒՐՔմանությունների ՀԱԽԻՑ ԳԱԼ

Բոլորն են ուզում ֆեյսբուքյան ԹՈՒՐՔՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ քոքը կտրվի: Շատերն են բարբառում դրա անհրաժեշտությունը: Նրանց մի մասը սեղմում է կցված հղումները: Սրանց մի մասը մի երկու էջ թարթում է, գլուխ չի հանում: Մի փոքր զանգված իրականում այնքան էջ է թերթում, մինչև որ հազարից մեկ աչքին է ընկնում հսկայատառ սեքսոտ AZERBAIJAN-ը, որը, կարճ կտրած, Հայաստանին մաքուրով չի ուզում: Շահագրգռվածների մի ավելի նեղ շրջանակ վերջապես գլխի է ընկնում, որ թուրքմանություններն ամենևին էլ հազվադեպ չեն ու թափով սկսում են գալ դրանց հախից մեկ առ մեկ:

ԻՆՉՊԵ՞Ս: ԻՆՉՊԵ՞Ս: Ո՞ՆՑ:

Յուրաքանչյուր թարգմանության համար քվեարկելիս ուշադրություն դարձրեք տվյալ անգլերեն արտահայտության համար առաջարկված հայերեն թարգմանական տարբերակների քանակի վրա: Եթե կա ԵՐԵՔԻՑ ԱՎԵԼ թարգմանական տարբերակ, ապա անմիջապես տեսանելի են ՄԻԱՅՆ առաջին ԵՐԵՔ տարբերակները: ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ներդրումները, քանի որ համեմատաբար վերջերս են ավելացվել, բնականաբար վերջում են: Դրանք տեսնելու համար սեղմեք թարգմանական տարբերակների թվի վրա ու ինչպես շուռ տված քարի տակ, կտեսնեք թունավոր օձիկներին: Ստորև ներկայացնում եմ սեփական ուժերով շըրըփ-թըրթփ պատրաստածս վիզուալ ծանուցումը.

(ա)

Եթե կա երեքից ոչ ավել թարգմանական տարբերակ, ապա ադրբեջանական լեզվական ականները միանգամից տեսանելի են: Հարկավոր է պարզապես սեղմել հարավ ցույց տվող սլաքը, ձեռի հետ Ձեր նախասիրած հայկական տարբերակը և անցնել հաջորդ թարգմանական տարբերակին

Եթե կա երեքից ոչ ավել թարգմանական տարբերակ, ապա ադրբեջանական լեզվական ականները միանգամից տեսանելի են:

(բ)

Հարկավոր է պարզապես սեղմել հարավ ցույց տվող սլաքը

Հարկավոր է պարզապես սեղմել հարավ ցույց տվող սլաքը:

(գ)

Ձեռի հետ քվեարկեք Ձեր նախասիրած հայկական տարբերակի օգտին, ինչն էլ ավելի կմեծացնի ականազերծման շանսը, և անցնել հաջորդ թարգմանական տարբերակին:

Ձեռի հետ քվեարկեք Ձեր նախասիրած հայկական տարբերակի օգտին, ինչն էլ ավելի կմեծացնի ականազերծման շանսը, և անցնել հաջորդ թարգմանական տարբերակին:

(դ) ԵՐԲ ԿԱ ԵՐԵՔԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է, ՈՐ ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ ԼԻՆԻ ԹՈՒՐՔՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ականի հավանականությունն այստեղ մեծ է: ԶԳՈ՛ՒՅՇ:

Ականի հավանականությունն այստեղ մեծ է: ԶԳՈ՛ՒՅՇ:

(ե) Փոլ Մաքարթնիին ահազանգելու կարիք չկա

Մեկի տեղ՝ երկու

Մեկի տեղ՝ երկու

(զ) Հախը կարմիր գույնի է լինում

Հախը կարմիր գույնի է

ՀԱԽԸ կարմիր գույնի է լինում

Կեցցե՛ք, դե հիմա անցնենք գործի: Կամ եթե ալարելու եք, ապա գոնե ուժ գտեք այս ծանուցումը տարածելու համար:



Add to FacebookAdd to DiggAdd to Del.icio.usAdd to StumbleuponAdd to RedditAdd to BlinklistAdd to TwitterAdd to TechnoratiAdd to Yahoo BuzzAdd to Newsvine

Tagged , , , . Bookmark the permalink.