Բոլորն են ուզում ֆեյսբուքյան ԹՈՒՐՔՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ քոքը կտրվի: Շատերն են բարբառում դրա անհրաժեշտությունը: Նրանց մի մասը սեղմում է կցված հղումները: Սրանց մի մասը մի երկու էջ թարթում է, գլուխ չի հանում: Մի փոքր զանգված իրականում այնքան էջ է թերթում, մինչև որ հազարից մեկ աչքին է ընկնում հսկայատառ սեքսոտ AZERBAIJAN-ը, որը, կարճ կտրած, Հայաստանին մաքուրով չի ուզում: Շահագրգռվածների մի ավելի նեղ շրջանակ վերջապես գլխի է ընկնում, որ թուրքմանություններն ամենևին էլ հազվադեպ չեն ու թափով սկսում են գալ դրանց հախից մեկ առ մեկ:
ԻՆՉՊԵ՞Ս: ԻՆՉՊԵ՞Ս: Ո՞ՆՑ:
Յուրաքանչյուր թարգմանության համար քվեարկելիս ուշադրություն դարձրեք տվյալ անգլերեն արտահայտության համար առաջարկված հայերեն թարգմանական տարբերակների քանակի վրա: Եթե կա ԵՐԵՔԻՑ ԱՎԵԼ թարգմանական տարբերակ, ապա անմիջապես տեսանելի են ՄԻԱՅՆ առաջին ԵՐԵՔ տարբերակները: ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ներդրումները, քանի որ համեմատաբար վերջերս են ավելացվել, բնականաբար վերջում են: Դրանք տեսնելու համար սեղմեք թարգմանական տարբերակների թվի վրա ու ինչպես շուռ տված քարի տակ, կտեսնեք թունավոր օձիկներին: Ստորև ներկայացնում եմ սեփական ուժերով շըրըփ-թըրթփ պատրաստածս վիզուալ ծանուցումը.
(ա)
(բ)
(գ)
(դ) ԵՐԲ ԿԱ ԵՐԵՔԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է, ՈՐ ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ ԼԻՆԻ ԹՈՒՐՔՄԱՆՈՒԹՅՈՒՆ
(ե) Փոլ Մաքարթնիին ահազանգելու կարիք չկա
(զ) Հախը կարմիր գույնի է լինում
Կեցցե՛ք, դե հիմա անցնենք գործի: Կամ եթե ալարելու եք, ապա գոնե ուժ գտեք այս ծանուցումը տարածելու համար: