ՀԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճա՞նճ թե Tschantch

Ճա՞նճ թե Tschantch

Ինձ վերջերս անվանեցին տառակեր այն բանից հետո, երբ առաջարկեցի հայերեն բառը գրել հայոց այբուբենի միջոցով:

Առաջարկս ուղղված էր մեկին, ով ցանցում աջ ու ձախ հարցմունք էր անում, թե ինչպես գրի «chanch» բառն այնպես, որ հանկարծ չկարդացվի «chanch»:

Մի խոսքով չէր ուզում, որ «ճանճ»-ը ակամա կարդացվի «չանչ»: Որոշ սրտացավ օգտատերեր «ճ»-ի փոխարեն առաջարկում էին` ch, այլոք` tsch, մյուսները` tsch’, ոմանք էլ առաջարկում էին «nasyaki» կցել «mijat» բառը փակագծերի մեջ: Իսկ իմ հայատառ արձագանքը սպիտակ ագռավ էր տրանսլիտով ընթացող շատախոս ու թեժ քննարկման մեջ:

Բոլոր օբյեկտիվ պատճառները մի կողմ, բայց Alt+Shift սեղմելու ալարկոտության պատճառով հայկական այբուբենը տրանսլիտին մատաղ անելը պարզապես հայտառակություն է…

Իսկ միգուցե ես պարզապես հետամնացի մեկն եմ` կյանքից մոտ 1600 տարով հետ մնացած: Կամ մեկը 20-րդ դարի սկզբի այն կողը հաստ ձիավորների տեսակից, ովքեր համառորեն իրենց ձին էին վարգեցնում քաղաքի փողոցներում, որտեղ արդեն վխտալ էին սկսել մեքենաները: (Ես` դեռ ոչինչ, բայց թե ինչեր է վերապրում ինքը հայերենը տառադարձվելիս, կարդացեք այստեղ` «Վերք հայերենի»)

Այնուամենայնիվ հիմա, երբ մտածում եմ, թե ինչքանով էր արդարացի ինձ տառակեր պիտակելը, ինձ միայն մնում է համաձայնվել: Դատեք ինքներդ.

Նրանք առաջարկում են tschantsch (10 տառ)

իսկ ես` ճանճ (4 տառ):

Ո՞ւր կորան այն մնացած 6 տառերը: Խժռեցի:

Հ.Գ. Բը՛խկ:

___________________________________________

Եթե ցանկություն ունեք հայատառ գրելու, բայց խնդիրը տեխնիկապես զինվելն է, Ձեզ կօգնեն հետևյալ կայքերը`

http://fonts.tarumian.am/index_programs.php

http://www.armenianunicode.org

http://www.armunicode.com/en/how-to

http://www.armunicode.com/en/fonts/unicode

http://www.chanitz.org/2007/12/how-to-write-in-armenian-unicode.html

Մաքինթոշ (Մեք, Mac) համակարգիչների համար`

http://www.karenkarslyan.com/blog/2011/12/30/mac-armenian-keyboard/

Bookmark the permalink.

One Response to ՀԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Leave a Reply

Your email address will not be published.