Հայաստան-2050` անթոռ տարեցների ծերանոց

Վերջերս ծանոթներիցս մեկն իր ամերիկյան համալսարանում տնային առաջադրանք էր ստացել վերլուծել աշխարհի որևէ երկրի բնակչության աճի ցուցանիշներին վերաբերող տվյալները 2012. 2025 և 2050 թթ. դրությամբ: Խնդրի առարկա տվյալները պետք է հայթայթել ԱՄՆ մարդահամարին նվիրված կայքում` census.gov: Ինձ իսկույն հետաքրքրեց Հայաստանի ապագա պատկերի կանխատեսումը` ըստ Ամերիկյան տվյալների: Ստորև ներկայացնում եմ առանձին տվյալների չոր վերլուծություն:

ՀՀ բնակչության աճի ցուցանիշները (2012)

ՀՀ բնակչության աճի ցուցանիշները (2012)

ՀՀ բնակչության աճի ցուցանիշները (2025)

ՀՀ բնակչության աճի ցուցանիշները (2025)

ՀՀ բնակչության աճի ցուցանիշները (2050)

ՀՀ բնակչության աճի ցուցանիշները (2050)

  • Բնակչության աճի ցուցանիշը Հայաստանում 1995-ից 2012 թթ. ժամանակահատվածում մեծացել է միայն կես տոկոսով (1995 թ. -0.4%-ից 2012 թ. 0.1%):
  • Ակնկալվում է, որ 2012-ի աճի ցուցանիշը կմնա անփոփոխ 2025 թ. դրությամբ: Այնուամենայնիվ, սպասվում է նաև, որ ժամանակավոր 0.2% աճ կգրանցվի 2015 թ.: Հայաստանը բնակչության աճ է ապահովել 1995-ի և 2012-ի ընթացքում, սակայն 2012-2025 թթ.` գրեթե նույն ժամանակամիջոցում, չի սպասվում և ոչ մի աճ:
  • Ծնելիության աճի ցուցանիշը Հայաստանում 2012 թ. դրությամբ կազմում է 1.4 (ծնունդ մեկ տարում): Այս ցուցանիշը 1995 թ. 2.0 էր: Ակնկալվում է, որ չնչին աճ կարող է գրանցվել 2025 թ.: Ծնելիության անկման հիմնական պատճառներից մեկը Հայաստանում աղքատության բարձր մակարդակն է:
  • Գաղթողների ընդհանուր թիվը` –10.000, ցույց է տալիս, որ անհամեմատ ավելի շատ մարդ լքում է Հայաստանը, քան ներգաղթում: Ակնկալվում է, որ գաղթի ընդհանուր ցուցանիշը 2025 թ. դրությամբ կդառնա 0:
ՀՀ բնակչության տարիքային բուրգը 2012 թ.

ՀՀ բնակչության տարիքային բուրգը 2012 թ.

ՀՀ բնակչության տարիքային բուրգը 2025 թ.

ՀՀ բնակչության տարիքային բուրգը 2025 թ.

ՀՀ բնակչության տարիքային բուրգը 2050 թ.

ՀՀ բնակչության տարիքային բուրգը 2050 թ.

  • 2012, 2025 և 2050 թթ. բնակչության տարիքային բուրգերը ակնհայտորեն վկայում են, որ 1988-1992 թթ. ժամանակահատվածում գրանցված աճի ցուցանիշը չի գերազանցվի անգամ 2050 թ. դրությամբ: Ավելին` տարիքային բուրգի ուրվագծերը վկայում են, որ բնակչությունը գնալով նվազելու է:
  • Ըստ Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների` երկրի բնակչության աճը 2025 թ. կլինի նույնը, ինչ 2012 թ.` 0.1: Միևնույն ժամանակ այլ ցուցանիշների չնչին աճ է ակնկալվում: Տարեկան 0.1 ծննդի աննշան աճ է սպասվում 2025 թ. դրությամբ: Գաղթի ցուցանիշը ևս աննշան անկում է ապրելու –3-ից (2012) -2 (2025):
  • 2050 թ. ժողովրդագրական բուրգը միանգամայն մռայլ ժողովրդագրական ապագա է գուժում Հայաստանին: Նախ և առաջ նվազելու է բնակչության թիվը: Երկրորդը, Հայաստանին բնակչության զգալի ծերացում է սպառնում: Երբ 19988-1992 թթ. բնակչության բարձր (ենթադրաբար անգերազանցելի) ծնելիության արդյունքում աշխարհ եկած քաղաքացիներն անցնեն թոշակի, երկիրը կարող է թևակոխել տնտեսական ճգնաժամ, քանի որ ծերերի թիվը զգալիորեն կգերազանցի երեխաների և հասուն ժողովրդի թիվը:

Այսպիսով, Հայաստանը 2050 թ. վերածվելու է թոռազուրկ տարեցների ծերանոցի, իսկ բնակչության հասուն հատվածի հիմնական զբաղմունքը կլինի սնկի պես աճած ծերանոցների սպասարկումը: Այս տխուր հեռանկարը կանխելու հույսի նշույլն այն է, որ այս տվյալներն իրականություն կարող են դառնալ միայն այն պարագայում, եթե հայ ժողովուրդը «հավատա, որ կփոխեն», այսինքն` եթե Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգը ոչ մի էական փոփոխություն չապրի մինչև 2050 թիվը: Այն է` ՀՀԿ-ն իր կոալիցիոն պզուկներով (ԲՀԿ և ՕԵԿ) ու քաղաքական դիակներով հանդերձ մնա խորհրդարանական մեծամասնություն (չնայած նրան որ 2050 թ. դրությամբ նրանցից շատերը կդառնան դիակ ֆիզիկապես), իսկ նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանի մահից հետո զբաղեցնի վերջինիս կլոնը:

About Կարեն Ղարսլյան

Կարեն Ղասլյան — գրող, գրականագետ, երաժիշտ, նկարիչ, բլոգեր: «X կադր/վայրկյան» (2003) և «Գրողի ծոցը» (2010) գրքերի հեղինակ: Վերջինս վաճառվում է երևանյան «Արթբրիջ», «Նոյան Տապան», «The Club», «Բուրժուա» և գլենդելյան «Abril» գրախանութներում: Կայքը` www.karenkarslyan.com Առավել մանրամասն տեղեկությունների համար, այցելեք www.karenkarslyan.com
Bookmark the permalink.