Արշիլ Գորկին հայկական ընտանիքի էն եզակի անառակ որդիներից է, որը չի վերադառնում տուն… համենայնդեպս կամավոր: Արշիլ Գորկու եզակի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսն էր Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանում (MOCA): Կիրակի օրը գնացի Անուշի հետ: Հայերի հոծ բազմություն էր հավաքվել, քանի որ այդ օրը նշանավորվել էր նաև դասախոսությամբ, որից ուշացել էինք: Մի երկու ծանոթ հենց մուտքի մոտ արդեն հավաստիացրին, որ բան չենք կորցրել. Ռիչարդ Հովհաննիսյանը առիթը բաց չէր թողել ևս մեկ անգամ հայոց ցեղասպանության մասին ծավալուն դասախոսություն կարդալ: Դա անառակ որդուն տուն վերադարձնելու միթական հոր հերթական փորձն էր: Continue reading