(Լրամշակված ԵՐԿՐՈՐԴ հրատարակություն)
Օլիգարխ – (գ.) «Բոլոր մարդիկ հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են» արտահայտության միջի ոմանքն է:
Օլիգառլախ – (գ.) 1. Առավել գործածական է այս բառի ավելի կարճ տարբերակը` օլիգարխ: 2. Ոչ միայն բացարձակ տնտեսական անձեռնմխելիություն ունեցող անձնավորություն, այլև տարածք կամ օբյեկտ: Բառի բաղադրիչ հանդիսացող «գառլախ» եզրույթը թուրքերենից է եկել և նշանակում է` կեղտոտ, անարգված, փչացած: Ըստ Հովհաննես Իշխանյանի բանակերենի արմատական բառարանի` գառլախ տարածքն այն տեղն է, որ ինչ-որ ժամանակ օգտագործվել է որպես պետքերը հոգալու տեղ, որտեղ ծառի տակ միզել են կամ կղել: Այդ տեղերին դիպչողն անարգվում է: Սակայն տնտեսական ոլորտում այն ստացել է փոքր-ինչ այլ նշանակություն: Ինչպես հայկական բանակում գորամասեր կան, ուր գառլախ տարածքները ժապավենով շրջափակում են ու մի հատ էլ ցուցանակ դնում, այդպես հարկայինն է տարանջատում օլիգառլախներին ու նրանց պատկանող օբյեկտները: Օլիգարխներին պատկանող արտոնյալ տնտեսական տարածքներին դիպչողը դաժանորեն անարգվում է օլիգարխի կամ նրա օլիգանդոնների (տես` ստորև) կողմից:
Դիցագարխություն – (գ.) Հայկական նորագույն դիցաբանությունն է: Գերագույն աստվածն է Օլիգագոն, ով համատեղության կարգով նաև Ազգային Օլիմպիական կոմիտեի Աստվածն է: Այլ աստվածներից են Ալյուրի Աստված Լյովը, Բենզինի Աստված Միկան, Լիֆերի ու Սուպերմարկետների Աստված Սամոն, ֆուտբոլի Աստված Ռուբոն, Փայտի Աստված` Փայտյանը, Բանանայուղի աստծվածության տիտղոսն իրար հետ կիսող Քեթրինի Միհրանն ու Գրիշան և այլն:
Օլիգրաալ – (գ.) (ստուգաբանություն` Holy Grail/Святой Грааль) պատգամավորական մանդատը Հայաստանի օլիգարխների համար: Նրանց համար Օլիգրաալը նույնն է, ինչ միջնադարյան ասպետների համար Սուրբ գավաթը: Այդ բաղձալի մասունքի ձեռքբերումը խոստանում է մեղքերի ներում և հավերժական կյանք առնվազն 5 տարով: Continue reading