Մի քանի օր առաջ Անահիտ Քեշիշյանի հրավերով UCLA-ում ներկա էի հայ ժամանակակից պոեզիային նվիրված իր դասին: Նախատեսված էին ուսանողների նախընտրած` հայ ժամանակակից պոեզիայի «վերջին ճիչերի» ընթերցումներ ու քննարկումներ:
Որպես մերօրյա հայ պոեզիայի հարուստ շտեմարան ուսանողության համար ծառայել էին «Ինքնագիր»-ն ու «Գրանիշ»-ը: Մինչ ուսանողները հերթով նշում էին, թե որ ժամանակակից բանաստեղծներին էին քաղել դասարանում կիսվելու համար, թաքուն վայելում էի իմ վաղեմի մտահոգությունների փարատումը. համալսարանական լսարանում հայ ժամանակակից պոեզիան վերջապես վերագտնում էր իր վաղուց կորսված իմաստն ու նշանակում ոչ այլ ինչ, քան հայ ժամանակակից պոեզիա: Continue reading