Չէ, ես հոգնել եմ, աչքերս փակվում են,
ականջներս արդեն ոչ մի բան չեն լսում,
բերանս արդեն ոչ մի բան չի ասում:
Ինձ թվում է՝ մարմնիս բոլոր մասերն
իրարից անջատ են ապրում:
Մեջս չկա միասնություն: Ես, չէ՞ որ, պիտի
ինձ միասնական մարդ զգամ: 

Իսկ ես ինձ բազմություն եմ զգում:

Ժան-Լյուկ Գոդար, «Խենթ Պյեռո»

ՁԵՌՔԵՐ

Արևի պես շրջանաձև, եղունգիս պես հարթ սեղանի վրա ամպերի պես կախված էին ձեռքեր: Սեղանի կենտրոնը պուճուրիկ սեղանիկի չափ շրջանաձև անցք ուներ: Ձեռքերը զարդարված էինբազմապիսի ծխախոտներով և կրակվառիչներով, լուցկիներով: Այդ ձեռքերը անհավասար շրջանել էին՝վերածվելով մութ անցքի հաստուբարակ շողերի: Մի ձեռք քսվելով սեղանի մակերևույթին անհետացավ: Իրհետ տարավ իր ծուխ-կնոջը: Մնացած ծուխ-կանայք թեթևակի գիրացան ու թիթեռնիկների պես անվերջազատվում էին հարսնյակ-ծխախոտների միջից՝ զգեստներն իրենց նետելով սևացած կլորիկ անցքի մեջ, որը ոչ մի կերպ չէր, երբեք չէր լցվում: 

Նրանք չէին լսում ընթացող խոսակցությունը, կապկում էին այն, պարում դրա տակ: Հանկարծնրանցից մեկից սկսեց արյուն չռալ: Ձեռքերը սկսեցին նմանվել ծխի և, ինչպես ծուխը հանգցվողծխախոտից, անկանոն կերպով անհետացան: 

Շրթնաճանապարհորդություն:

Մուրացկանի ձեռքը իմ ու խելքահանիս ձեռքերի եռակցումից հետո մնացած պուճուրիկ անցքի մեջզբոսնելիս մի ծաղիկ հարմարեցրեց՝ վարսանդը շրջապատող  ծաղկաձեռքերով հանդերձ առ արև: Շուտովարևահարվածաղիկը ցրեց իրեն տնկող, տրտում, բայց հեռացած մատների անտանելի հոտը: Կանաչծուխ մոխրագույն երկնքի ետնապատկերին: 

Չհասցնել:

Գնացքի լուսամուտները ծածկված էին ձեռնափերի ետնային և ոչ ետնային մասերով: Եղջերվիքարացած գլխամատների միջով ընթանալ: Ուղղահայաց ռելսերն ի վար՝ հաջորդ կայարանը – «Անդալուզյան դատարկաբանություն»՝ ֆլամենկոյի խանդավառ եղունգներով նվագված աչքեր: Քրքրված: Ձեռագործություն, պուանտիլիզմ. սարեր, ձորեր եղնիկատու ծառերից ցած, տերևներ, ջանք, ջանք, ջանք, junk…

Ձեռքսեղմում. թույլ, ձիգ, գունավոր, կոպիտ, երկար, ամրակուռ, հիգիենիկ, երազելի, էլեկտրահաղորդիչ, շոյանք, թռուցիկ, ետնպատկերը` երկնագույն, վարդագույն ետնապատկերին կրծքիցհույլ կերակրող ձեռքը

Ձեռնտու գնացք

Ծծկեր կին

Թունելանցք դեպի զրո

Ծծկեր մի կին

Դռնճոճ կուպե

Հոգնած ցին

Հեծնած

Հանգուցյալ մարդուն

Թափառում էր

Թղթի չլրացված արանքների միջով

ՄԱԶԵՐ

Ժամադրվեց: Օրը նոր սկսվում էր: Զանգել էր, հենց արթնացել էր. հոգու խորքում սիրում էր իրքնաթաթախ ձայնի որակը: Պետքարան: Ցնցուղ արդեն ընդունել է, հայելու վրա է նայում: Նախաշխատանքի, ապա խելքահանի մոտ: Դռան դեմը կծկվել, հայացքը կարմրել, հառել ոտքերին՝ կոշիկներխուժելիս: Արագ-արագ ուղղվեց առնանդամի պես, դուռը ծակեց, անցավ, գնաց:

Աշխատանքի: 

         Այնուհետև՝ խելքահանի մոտ:

         Շատ հեռու:         

Դուրս եկավ, խելքը՝ տեղն էր: Նայեց աջ ու ձախ, վեր, ունքերը հոգնած ընկան տեղը: Հորիզոնը շատհեռու էր լեռ, բլուր չկար՝ հարթ էր: Հորիզոնը ծիածանագույն էր, դիմացը փռված տարածքը, որտեղ փոքրիկտնակ կար, իսկ քիչ հեռու՝ մեքենան իր տիրոջ հետ, ստվերի մեջ էին: Օձի պես բարակ ճանապարհըաղքատ էր շարժիչավորներով: Նա ներդրեց իր լուման, սլացավ դեպի հորիզոն-ծիածանը: Ուժեղ քամիսկսվեց: Երկինքը սևացավ, մեքենան սուրաց լի պանդոկի միջով: Սա այն պահերից էր, երբ նաժամանակավորապես ֆորմատավորում էր իր միտքը: Քշվում էր լավ: Արագություն սիրում էր, իսկ քամինաջ կողքից էր ուժգին փչում, փչում ուժգին, հանգցնում ռոմանտիկ ծիածանը մոմե հորիզոնում:

ՏՐՈՄԲ

Օրը խցկվել է ժամացույցների մեջ: Քամին սանրում է օրը, օրերը թափվում են մազերի պես, ժամացույցի խազերը սանրում են օրը: Սանրում են, ու ոչինչ չի ջնջվում: Քայլ: Մայլ: 

Չիջնջվումն ու ծերուկը մի առավոտ արթնացան, հիշեցին ու ծանր-ծանր դուրս եկան, տրորելովաստիճանները՝ ճամփա ընկան, դեպի արևելք: 

Զարթուցիչ: Երկիրը նոր-նոր բխկում է իր աչքը: Անձրևի տակ էր մնացել ողջ գիշեր: 

Այս անձնավորությունը չոր է: Առա ջին գործը արթնանալ չուզենալը, երկրորդը՝ լուսամուտին նայելը: Դժբախտ օրիորդը, որ այլ տեղ մնալու վտանգն զգացել էր արդեն, դեռ քնած է, երրորդ հերթին՝ նրան, ևսհայացք: Համբուրեց փքվող, թսկելիս նեխահոտ թաքցնող շուրթերը ու փորձեց արթնացնել, շտապ վերկացավ, փորձեց հրում անել՝ տապալվեց, սողաց զուգարան, դուռը փակեց հետևից: …տեղը բերեց ինչնինչոց է. ջուրը քաշեց, լվացվեց, աչքի ոսպնյակի բորբոքում, քայքայում, տանը կմնա, այսօր, խնդրեցփոխանցեմ: Գործի է: Րծի չէ: Մեկ, երկու, երեք, հինգ ու կես հոգի կա, որ կգնդակահարեր, ձեռքը չի գնում, համոզմունքների, սկզբունքների աղճատում, թարախակալում… ոտքը չի գնում… Իսկ եթե նրա՞նք գան: Ոտքը չի գնա: Նրանք կմոտենան ավելի, ոտքը… ա վ ե լ ի, ձեռքը… վրաերթ կանեն: 

…Ծեծկռտուք-մեծկռտուք-զևսկռտուք: 

Նա իր սիրունիկ կույսի ամենօրյա սրտաճմլիկ ծիսակատարություն դարձած հեշտամոլ կրքերիգայթակղիչ գրգռմանը ևս անտարբեր: զզվե՜լ

ՇՈՒՆՉ

Այստեղ, բաժակի մոտ, ես՝ ծխախոտ, նա՝ լուցկի: Կամ մոխրաման: Նյարդայնացած ծուխը հոգուհատակագիծ է կեղծում. անվճար ռենտգեն: Շունչս տպվել բաժակին, ինձ հետ շնչում է՝ իբրև թոքեր: Շրջվում եմ, և ցած է ճյուղավոր աշտանակն ընկնում: Մութ:

Այգու մուգ մանուշակագույն անշարժության և մեռյալ խաղաղության մեջ քամին քշում է. կցվել մեռածտերևներին: Օդապարուկ

ՆՅԱՐԴԵՐ

Հյուրանոցի բակում, նստած սեղանի մոտ, ծակվել, թե՞ չծակվել, ծխախոտը չի օգնում, ալկոհոլիցալերգիա, ինքնասպանության միտքը չի հղանում

ԱՉՔ

աչք

ՁԱՅՆ

Նյաձ

Ատլանտա, Ջորջիա, 2000 թ.