Երբ ավելի քան կես տարի առաջ սկսեցին կտրել Հոլիվուդում գտնվող իմ սիրած ծառը ես սառնասրտորեն կարողացա նկարահանել հատման միայն սկզբնական շրջանը: Ի տարբերություն Հայաստանյան իրավիճակների, երբ քաղաքի որևէ հատվածում որոշ արտոնյալներ կամայաբար ծառեր են հատում, ապա այստեղ ամեն ինչ օրինական հիմքերով էր` քաղաքապետարանի օրինական թույլտվությամբ: Մեզ` այդ ծառը սիրող բնակիչներիս, մնում էր միայն հրաժեշտ տալ նրան, թեև այն որևէ կերպ չէր խանգարում հետևում ընթացող շինարարական աշխատանքներին` բացի տեսարանը մասամբ փակելուց: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի` այդ ծառը կտրելու հայցով Լոս Անջելեսի քաղաքապետարան դիմողը ազգությամբ հայ մի բիզնեսմեն է, ով կառուցապատում է տվյալ ծառի հետևում ընկած տարածքը:
Continue reading