Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացրած Կիպրոսը պատվում է Թալաթին

Թալաթ փաշայի գերեզմանը Ստամբուլի Ազատության նահատակների այգում (© Hbasak)

Թալաթ փաշայի գերեզմանը Ստամբուլի Ազատության նահատակների այգում (© Hbasak, Wikipedia)

Զարմանալի չէ, որ Ստամբուլում կա Ազատության նահատակների այգի (Hürriyet Şehitleri Abidesi), որտեղ հանգչում են Օսմանյան կայսրության եռապետության երկու առաջնորդներ Թալաթ փաշան ու Էնվեր փաշան`Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից (մանրամասներն` այստեղ): Ի վերջո թուրքական կառավարությունը ոչ միայն ժխտում է Ցեղասպանությունը, այլև հերոսացնում դրա կազմակերպիչներին:

Ջեմալ փաշայի հուշատախտակը Թբիլիսիի Սոլոլակի թաղամասում (աղբյուրը` sigaretka7.livejournal.com)

Ջեմալ փաշայի հուշատախտակը Թբիլիսիի Սոլոլակի թաղամասում (աղբյուրը` sigaretka7.livejournal.com)

Ապշեցուցիչն այն է, որ 1965 թ. Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում առաջինը բարձրացրած երկիրը, 1975 թ., Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրորդ պետությունը, իսկ 2015 թ. Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացրած հինգերորդ պետությունը պատվում է այդ նույն ցեղասպանության գլխավոր կազմակերպչին` Թալաթ փաշային, նրա պատվին անվանակոչված փողոցով: Խոսքը Կիպրոսի Պաֆոս քաղաքի մասին է: Այսպիսով, Կիպրոսը Եվրամիության միակ երկիրն է, որը պատվում է Թալաթ փաշային այսպիսի բարձր մակարդակով: (Ոչ, այս գեղեցիկ ծովափնյա քաղաքը չի գտնվում Թուրքիայի բռնազավթած Հյուսիսային Կիպրոսում): 

Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին` 2010 թ. ապրիլի 5-ին Թբիլիսիի կենտրոնական խաչմերուկներից մեկում օսմանյան եռապետության մյուս առաջնորդին` հայոց սպանդի մյուս պարագլխին` Ջեմալ փաշային պատվող հուշատախտակ հայտնվեց:

Հուշատախտակի բովանդակությունը. «Այս վայրում հերոսաբար մահացել է Թուրքիայի իսկական հայրենասեր, պետական և ռազմական գործիչ Ահմեդ Ջեմալ փաշան (1872-1922): Նվիրվում է նրա անմահ հիշատակին, որը երբեք չի ջնջվի վրաց և թուրք բարեկամ ժողովուրդների սրտերից»: Պարզապես զավեշտալի է, որ այդ հուշատախտակը դրվեց հենց այն շենքի պատին, որը, համաձայն որոշ աղբյուրների, պատկանում էր նախկին պետական խորհրդատու հայազգի Անտոն Կորխանյանին:

Հակասական հուշատախտակի տեղադրումը շատ զարմանք չառաջացրեց` հաշվի առնելով այն, որ Վրացական իշխանությունները բազմիցս հրաժարել են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և դեռ խորհրդային տարիներից աչք են փակել (եթե ոչ քաջալերել) հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի վրա: Այդուհանդերձ հենց մի խումբ վիրահայերի բողոքի շնորհիվ է, որ Ջեմալի հուշատախտակը գոյոտևեց միայն 12 օր:

Թալաթ փաշայի փողոցը Կիպրոսի Պաֆոս քաղաքում (© Google Maps)

Թալաթ փաշայի փողոցը Կիպրոսի Պաֆոս քաղաքում (© Google Maps)

Ջեմալ փաշայի 12 անց հեռացված հուշատախտակի հետքերը (աղբյուրը` sigaretka7.livejournal.com)

Ջեմալ փաշայի 12 անց հեռացված հուշատախտակի հետքերը (աղբյուրը` sigaretka7.livejournal.com)

Ի՞նչ քայլեր են ձեռնարկել կիպրահայերը Թալաթ փաշայի փողոցը վերանվանել տալու համար առնվազն սկսած 1975 թ., երբ Կիպրոսը ճանաչեց Հայոց Ցեղաղսպանությունը: Այս հարցը որոշեցի տալ «Gibrahayer e-Magazine» լրատվական կազմակերպությանը: Դեռ պատասխան չեմ ստացել:

About Կարեն Ղարսլյան

Կարեն Ղասլյան — գրող, գրականագետ, երաժիշտ, նկարիչ, բլոգեր: «X կադր/վայրկյան» (2003) և «Գրողի ծոցը» (2010) գրքերի հեղինակ: Վերջինս վաճառվում է երևանյան «Արթբրիջ», «Նոյան Տապան», «The Club», «Բուրժուա» և գլենդելյան «Abril» գրախանութներում: Կայքը` www.karenkarslyan.com Առավել մանրամասն տեղեկությունների համար, այցելեք www.karenkarslyan.com
Bookmark the permalink.