Karén Karslyan is a wunderkind, a poet polymath at the cutting edge of literary, graphic and cinematic genres, all of which he practices with distinctive passion and caring. He’s an Armenian and international treasure.
— Aram Saroyan
Կարեն Ղարսլյանը բացառիկ տաղանդի տեր բազմագիտակ բանաստեղծ է, որը ստեղծագործում է գրական, գրաֆիկական եւ կինեմատոգրաֆիական ժանրերի ավանգարդում։ Եվ այս ամենը նա գործի է դնում առանձնահատուկ կրքով ու խնամքով։ Նա հայկական եւ միջազգային գանձ է:
— Արամ Սարոյան
***
Զուսպ, հստակ, սուր:
— Էդիկ Պողոսյան
***
Կարեն Ղարսլյանը ժամանակակից հայ նորարարական գրականության թերևս ամենաինքնատիպ, հետաքրքիր, պրպտող և ինտելեկտուալ հեղինակներից մեկն է: Իր գիրը հայաստանյան իրականության մեջ, ցավոք, ըստ արժանվույն մեկնաբանված և գնահատված չէ, սակայն համբավը մեծ է արտասահմանում: Մեր իրականության մեջ նորարարական իրողությունները արվեստում և հատկապես գրականության մեջ հաճախ սուր քննադատության և անհանդուրժողական վերաբերմունքի են արժանանում: Լիահույս ենք, որ ժամանակի ընթացքում այս բացը կլրացվի, և Ղարսլյանի տեքստը ըստ էության կգնահատվի և կարժևորվի: Այս նոր գիրքը, որ հեղինակը ներկայացնում է ընթերցողին, ստեղծագործական նոր որակներ, շեշտադրումներ ու գաղափարներ է բերում:
— Ալվարդ Սեմերջյան
***
Կարեն Ղարսլյանի «Լեզվի ծայրին» կոնցեպտուալ, կինետիկ, կինեմատոգրաֆիական, վերլիբր ու ավանդական պոեզիայի խառնուրդ է, որտեղ մեկտեղված են 2007-2022 թթ. գրված երկեր: Փորձարարական պոեզիայի այս անչափ հետաքրքիր բանաստեղծությունների ժողովածուում լեզուն` պայթելով անվերջանալի պատերազմների բովում (լինի ռազմական, թե առօրյա-կենցաղային), փորձում է իր իսկ բեկորներից արտապատկերման նոր նշանային հետքեր ուրվագծել, անվանում տալ իրականությանն ու գոյին, կյանքի աբսուրդին մերվելու ուղիներ փնտրել: