Շապիկի հեղինակ` Նվարդ Երկանյան / Cover by Nvard Yerkanyan
Նկարազարդումները` Կարեն Ղարսլյանի / Illustrations by Karén Karslyan

Ռեժիմը խուճապի մեջ է

տրագիկոմեդիա 21.5 արարով
ու 168 գործող անձանցով
Ակտուալ արվեստ, 2019

The Regime Is in Panic

a tragicomedy of 21.5 acts
and 168 characters
Actual Art, 2019

Բացառապես քաղաքական գործիչների, քաղաքագետների եւ լրագրողների իրական հայտարարություններից կառուցված այս «Ռեժիմը խուճապի մեջ է» տրագիկոմեդիան միահյուսում է «ռեժիմը խուճապի մեջ է» չարչրկված արտահայտությունը պարունակող մեկնաբանությունները։ Թատերգությունը ներառում է 1998-2018 թթ. ժամանակահատվածն ամբողջությամբ։ Բաղկացած է 21 ու կես արարից և ունի 168 գործող անձ։

Built exclusively from real statements by politicians, political scientists, and journalists, The Regime Is in Panic, a tragicomedy, weaves together quotes around the overused phrase ‘the regime is in panic.’ Spanning 1998 to 2018, the play unfolds across 21 and a half acts and features 168 characters

ԱՆՎՃԱՐ ՆԵՐԲԵՌՆՈՒՄ

«Ռեժիմը խուճապի մեջ է» տրագիկոմեդիան որոնելի տեքստով ու բարձրորակ նկարազարդումներով

Նկարազարդումներ

Illustrations

լևոն-1
լևոն-2
պայքար-հորիզոն
բարև-1
բարև-2
էլէկտրիկ-1
էլէկտրիկ-2
պպծ-1

Ողջ ներկայացման տեսագրությունը

Full Performance Recording

«Ռեժիմը խուճապի մեջ է» թատերգությունը բեմականացրել է «Թեք տեղ» թատրոնը: Բեմադրիչ` Նանոր Պետրոսյան: Այս տեսագրությունը ներկայացման կրկնախաղից է, որը տեղի է ունեցել 2019 թ. հունիսին: Դերերում՝ Անուշ Ղազանչյան, Աննա Ժամակոչյան, Սօսի Պըլըխեան, Աննա Մաթևոսյան, Նվարդ Փիլիպոսյան, Անի Սախլյան, Մարիամ Խալաթյան, Հովհաննես Իշխանյան, Սաթեն Գրիգորյան, Շուշան Կյուրեղյան, Գարիկ Ծատրյան, Էլիզա Հմայակյան։ Ազդագրի ձևավորումը՝ Նվարդ Երկանյանի

Գրքի շնորհանդես

Book Launch

«Ռեժիմը խուճապի մեջ է» տրագիկոմեդիան ներկայացվել է Երևանում 2019 թ. մայիսի 30-ին «Զանգակ» գրատանը:

Անդրադարձ ու հարցազրույցներ

Reviews & Interviews

Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդավար Նազելի Օհանյանի հեղինակային «Վերնատուն» հաղորդման 22.05.2019 թողարկումը, որտեղ քննարկվում է նոր լույս տեսած «Ռեժիմը խուճապի մեջ է» տրագիկոմեդիան

«Սպուտնիկ» լրատվական գործակալության և ռադիոկայանի «Արտ բոքս» հաղորդաշարում Կարեն Ղարսլյանը զրուցում է Կարեն Ավետիսյանի հետ «Ռեժիմը խուճապի մեջ է» գրքի մասին: Տեսանյութն այլևս անհասանելի է դարձվել ռադիոկայանի ալիքում: Հարցազրույցն այստեղ վերբեռնվում է արխիվացման նպատակով

«Հարկ է նշել, որ ի տարբերություն մյուս հեղինակների, ովքեր նույնպես գրել են մարմնական սիրո մասին, Կարենի պոեզիան՝ իսկապես ներդաշնակ սիրո պատկեր է, այլ ոչ թե զուտ տղամարդու ցանկություն կնոջ հանդեպ…»

Երևան ամսագիր. Մի խուճապի պատմություն

  • Բայց ինչպե՞ս մի ժամվա մեջ 250 անգամ կրկնել «խուճապ» բառն առանց հանդիսատեսի քթից բերելու: Ինչպե՞ս խաղալ:
  • 12 դերասանով 168 երգ են երգում: Բայց դա արդեն վերջում էր:
  • Այս ուսումնասիրության շնորհիվ ակնհայտ եղավ, որ շատ քաղաքական գործիչների ճանապարհը դեպի ռեժիմի հետանցք անցել է հենց խուճապի միջով:

«Ղարսլյանի մյուս՝ «Ռեժիմը խուճապի մեջ է» գիրքը դոկումենտար պոետիկայի, ինչպես նաև «հետազոտահեն գրվածքին» բնորոշ տեքստ է: Գրքում կոնկրետ կոնցեպտը ձեռք է բերում ավելի մեծ նշանակություն, քան լեզուն»:

Թերթաֆիլմեր

Flipbooks

en_USEnglish